Համեմատական տանելով այս տարվա հոկտեմբերի և նախորդ տարվա դեկտեմբեր ամիսներին ԱՊՀ երկներում արձանագրված սպառողական ապրանքների գների միջև' կտեսնենք, որ 2014-ի համեմատ դրանք
աճել են 14.9 տոկոսով, այդ թվում' պարենային ապրանքներինը' 13.8 տոկոսով:
Ի ուրախություն Հայաստանի' այն միակ երկիրն է ԱՊՀ տարածքում, որը գրանցել է սպառողական և պարենային ապրանքների գնանկում: Գները իջել են համապատասխանաբար 2.4 և 7.5 տոկոսով:
Այլ պետություններում իրավիճակը այլ է: Մասնավորապես սպառողական ապրանքների առավելագույն գնաճ արձանագրվել է Ուկրաինայում՝ 39.5 տոկոս, պարենային ապրանքների գներն աճել են 35.7 տոկոսով: Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 11.2 և 11.4 տոկոս, Ադրբեջանում' 2.7 և 3.6 տոկոս:
Նարեկ Սարգսյան