2015-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գրանցվել է 5,8 տոկոս գնաճ: Նույնքան 5,8 տոկոս գնաճ են արձանագրել անցյալ տարվա մարտի համեմատ նաեւ ոչ պարենային ապրանքները, իսկ այս տարվա փետրվարի համեմատ գնաճն այստեղ կազմել է 1,2 տոկոս:


Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մարտին փետրվարի նկատմամբ 1,2 տոկոս գնաճը ինչը մեծապես պայմանավորվել է անձնապիտո ապրանքների' 1,2 տոկոս, կահույքի' 1,6 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 1,6 տոկոս, լվացող միջոցների՝ 2,1 տոկոս, կոշկեղենի' 4 տոկոս, հագուստի և գործվածքի 5 տոկոս գնաճով: Գեղահարդարման ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0,1 տոկոսով, խոհանոցային սպասքինը' 0,7 տոկոսով, շինանյութերինը' 0,9 տոկոսով, տեքստիլեղենինը' 0,9 տոկոսով, դեղամիջոցներինը' 1 տոկոսով, գրենական պիտույքներինը՝ 1 տոկոսով:


Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է մշակույթի ապրանքների' 1,5 տոկոս, ոսկերչական ապրանքների' 1,2 տոկոս, վառելիքի' 0,5 տոկոս, գորգեղենի 0,1 տոկոս գնանկում, իսկ այգեգործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

 

Անահիտ Գրիգորյան