2015-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է 4,8 տոկոս գնաճ: Անցյալ տարվա ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 7 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ' 1 տոկոս:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ապրիլին մարտի նկատմամբ 1 տոկոս գնաճը մեծապես պայմանավորվել է գրենական պիտույքների՝ 1,4 տոկոս, մշակույթի ապրանքների' 1,5 տոկոս, դեղամիջոցների' 2,2 տոկոս, կոշկեղենի' 2,7 տոկոս, հագուստի և գործվածքի 3,3 տոկոս գնաճով:
Տեքստիլեղենի գները նշված ժամանակահատվածում աճել են 0,1 տոկոսով, անձնապիտո ապրանքներինը' 0,2 տոկոսով, կահույքինը' 0,3 տոկոսով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0,3 տոկոսով, գորգեղենինը՝ 0,4 տոկոսով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0,6 տոկոսով, շինանյութերինը՝ 0,8 տոկոսով:
Միաժամանակ, արձանագրվել է ոսկերչական ապրանքների՝ 1,2 տոկոս, վառելիքի' 0,4 տոկոս, այգեգործական ապրանքների 0,2 տոկոս գնանկում, իսկ լվացող միջոցների և խոհանոցային սպասքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մանե Զաքարյան