2015-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գրանցվել է 4,3 տոկոս գնաճ: 2014-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,5 տոկոս:
Պարենային ապրանքների գները 2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ աճել են 5,4 տոկոսով, 2014-ի դեկտեմբերի համեմատ` 4,5 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հունվարին դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների 4,5 տոկոս գնաճը հիմնականում պայմանավորվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 5,9 տոկոս, մրգի՝ 8,4 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 14 տոկոս գնաճով: Պարենային 13 ապրանքախմբերից, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանքներ, արձանագրվել է 0,6-14 տոկոս գնաճ:
Մանե Զաքարյան