Պարենային ապրանքների գները նվազել են 1,1 %-ով
Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներով, պարենային ապրանքների գները իջել են 1,1 տոկոսով,
Ընդանուր առմամբ հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ 0,4 տոկոս գնանկում է արձանագրվել:
Ըստ հրապարակած տվյալների իջել են կարտոֆիլի, մսամթերքի, միրգ-բանջարեղենի գները: Կարտոֆիլի գինը, օրինակ, 2014-ի հոկտեմբերի համեմատ, նվազել է 69 դրամով :

 

Այս տարի, հոկտեմբեր ամսվա տվյալներով, նախորդ տարվա համեմատ, նվազել են մրգի գները' 10,3 տոկոսով, բանջարեղեն-կարտոֆիլինը' 12,8, իսկ խաղողի գինը' 32 տոկոսով: Էժանացել են նաև խնձորը, տանձը, ձմերուկն ու նուռը:

 

Անի Սանոսյան