Համաշխարհային ֆինանսատնտեսական շուկայում վերջին օրերին տեղի են ունենում որոշակի վայրիվերումներ:
Ինչպես գիտենք Հայաստանի հետ ապրանքաշրջանառությամբ ՌԴ-ն առաջին, իսկ ՉԺՀ-ն երկրորդ պետություններն են: Սա նշանակում է որ այս երկրների ֆինանսատնտեսական շուկայում տեղի ունեցող երևույթները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա:
Սրանով պայմանավորված Հայաստանում կատարվող ներդրումները նվազել են:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի թիվ մեկ ներդրողն անկախությունից ի վեր Ռուսաստանն է:
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՌԴ-ն այժմ գտնվում է տնտեսական ճգնաժամում, տրամաբանական էր, որ ներդրումները պետք է կտրուկ նվազեին:

 


Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ՀՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում եղել է շուրջ 4,4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ:
Անգամ այս պայմաններում պետք է նկատենք, որ ՀՀ-ն գրանցել է որոշակի տնտեսական աճ:
Կարծիքներ են հնչում, որ այս ցուցանիշները բնակչության համար տեսանելի չեն: Այնուամենայնիվ, այս մասով պետք է անենք մի կարևոր դիտարկում:
Տնտեսագիտությունից քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ տնտեսական աճը բնակչութայն վրա ավելի տեսանելի կլինի այն ժամանակ, եթե գրանցվի երկնիշ աճ:

 

Տնտեսական անկյուն