Հաշվի առնելով վիճակագրական ծառայության տվյլաները, կարելի է փաստել. որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը փետրվարին կազմել է 3,6 տոկոս։ Այն նույնիսկ ավելի է բարձր է, քան անցած տարի էր, երբ դեռեւս նոր էին ի հայտ գալիս ռուս-ուկրաինական հակասություններն ու դրանց հետեւանքները Հայաստանի տնտեսության վրա։


Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, տարեսկզբի երկու ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 2,5 տոկոս աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր 2,4 տոկոս։
Փետրվարը դրական է եղել տնտեսության հիմնական ճյուղերի մեծ մասում։ Արդյունաբերության արտադրությունը այս ընթացքում ավելացել է 2,6 տոկոսով։ Այնուամենայնիվ պետք է նշել, որ տնտեսության այս ճյուղում հունվար-փետրվարի արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեռեւս բացասական է։


Հաշվի առնելով արտաքին գործոնները,մասնավորապես տրանսֆերտների զգալի կրճատումը Ռուսաստանից, կարելի է ասել, որ առևտրի շրջանառության գրեթե 7 տոկոսով իջեցումը արդարացված է,քանի որ իջել է մարդկանց գնողունակությունը:


Ինչ վերաբերում է գյուղատնտեսության արտադրության ծավալներին,ապա այստեղ ավելացումը կազմել է 3,6 տոկոս։ Հունվարի համեմատ փետրվարին տնտեսության այս ճյուղում գրանցվել է ռեկորդային աճ՝ ավելի քան 54 տոկոս։


Շինարարական ոլորտը նույնպես հետ չի մնացել, և տարեկան ցուցանիշը տարեսկզբի երկու ամիսների արդյունքում ավելացրել է 0,8 տոկոսով։

 

 

 

Վաչագան Գևորգյան