Ինչպես ցույց են տալիս վերջին ցուցանիշները, Հայաստանի տնտեսական աճը առաջին եռամսյակում կազմել է 2.5% իսկ ահա երկրորդում այն կրկնակի ավելացել է՝ կազմելով 5.1% : Արդյունքում տարվա առաջին հատվածում գրանցվել է 4% տնտեսական աճ:
Ցուցանիշների դրական միտմանը նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտի աճը, որին հաջորդում է արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:

 

 

Աճ է գրանցվել նաև ՀՆԱ-ում, որը արտացոլվել է արտաքին առևտրի հատվածում գրանցված փոփոխություններում:
Իհարկե հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մեջ առկա է նվազում, բայց դրա գլխավոր պատճառ այն է, որ աճող որոշ ոլորտներում, (ինչպիսին օրինակ գյուղատնտեսությունն է) առկա են հարկային զգալի արտոնություններ: Դրանք հիմնականում արտահայտվում են հարկերից ամբողջական կամ մասնակի ազատումով:

 


Չնայած նրան, որ տարեսկզբին առկա էին փոխարժեքային տատանումներ, տարվա երկրորդ կիսամյակում արձանագրվեց արտահանման աճ:
Դրական արդյունք է կա նաև տուրիզմի ոլորտում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է 1.8%-ոց աճ:

 

 

Մարինե Ներսեսյան