Անկախության սերնդի նախաձեռնած շարժումը սկսում է մտնել սիմվոլիզմի փուլ
Վերջին երկու օրվա ընթացքում, երբ մի քանի անգամ մերժվեց ՀՀ նախագահի հետ հանդիպելու առաջարկը, շարժումն ընթանում էր սկզբունքների փուլում: Այսօր, հաշվի առնելով այն, որ ո՛չ ակցիայի բազմահազար մասնակիցները, ո՛չ ոստիկանները չեն պատրաստվում հարձակվել մեկը մյուսի վրա, չեն պատրաստվում դիմել անօրինական գործողությունների, այլ երկուսն էլ իրենց ներկայությամբ փաստում են լոկ իրենց գոյությունը և սկզբունքային դիրքորոշումը, կարելի է ենթադրել, որ ակցիան մտել է սիմվոլիզմի փուլ:
Սա նորմալ երևույթ է, և հանրային որևէ գործողություն ունի նաև սիմվոլիկ բովանդակություն, նշանակություն և սիմվոլիկ ընկալում հանրության մոտ:

 

Պայքարի գլխավոր փուլը դեռ առջևում է, և հարաբերական անդորրի այս օրերը կամ ժամերը ավելի շուտ սիմվոլիկ (բայց ոչ պակաս կարևոր), քան թե գործնական նշանակություն ունեն: Գործը դեռ առջևում է, քանի որ կյանքը պայքար է:

 

Մովսես Դեմիրճյան