Կատալոնիայի խորհրդարանն անկախության հռչակագիր ընդունեց՝ հռչակելով Կատալոնիայի Հանրապետության ստեղծումը:

 

Չնայած կատալոնական իշխանություններն առավել քան վստահ են, որ թե՛ Մադրիդը, թե՛ ԵՄ-ն ոչ մի կերպ թույլ չի տա նոր պետության ստեղծումը, այնուամենայնիվ գնացին նման քայլի՝ մտնելով պատմության մեջ: Հռչակագրի ընդունումով կատալոնական ինքնորոշման շարժումը թևակոխում է լիովին նոր փուլ: Առաջանում է ՀԱՐՑ. արդյո՞ք նրանք պատրաստ են պայքարել անկախության համար:

 


Մադրիդը իր հերթին գործարկեց Սահմանադրության 155-րդ հոդվածը, որով իր անմիջական վերահսկողության տակ է վերցնում Կատալոնիան: Իրավիճակը բավական ռիսկային է: Մադրիդի կողմից ցանկացած կոշտ կամ չհաշվարկված քայլ միմիայն կամրապնդի հասարակ կատալոնացիների անխախացման ձգտումը:


#ԿատալոնիայիՀանրապետություն