Հայաստանի համար կարևոր է ոչ միայն իր դիրքերն ուժեղացնել ԵՏՄ-ում, այնպես էլ շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս առումով կարևոր էր Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հանդիպումը:
Կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների' նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ԵՄ մուտքի վիզային վերաբերող մի շարք այլ հարցեր:
Հատկանշական է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, կառավարությունը փորձում է ոչ միայն պահպանել հարաբերությունները ԵՄ-ի հետ, այլև դրանք զարգացնելու ուղղությամբ ակտիվ քայլեր է կատարում: Եվրամիության հետ փոխգործակցությունը թույլ կտա ինչպես ընդլայնել առևտրատնտեսական կապերը' խթանելով բիզնեսի զարգացմանը, Հայաստան մերել նոր, արևմտյան զարգացած տեխնոլոգիաներ, այնպես էլ օգտագործելով ԵՄ բազմամյա փորձը, առաջընթաց գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ բնագավառներում:
Յոհանես Հանն իր խոսքում նշել է, որ իր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը, ինչը վկայում է, որ ԵՄ-ն նույնպես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում:
Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Անահիտ Գրիգորյան