Հիմնադրվել է Ք.ա. 60-ական թթ․, հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսի կողմից եւ կոչվել Կոլոնիա (Կողոնիա)։ Եղել է սահմանային բերդաքաղաք Պոնտոսի ու Փոքր Հայքի միջև։ 19-րդ դարի սկզբներին գյուղաքաղաքի հայ բնակչությունը մոտ 400 տուն էր։ Գրեթե նույնքան էին հույների ու թուրքերի տները միասին վերցրած։ 20-րդ դարի սկզբներին Շապին Գարահիսարի բնակչությունը կազմում էր 20 հազար մարդ։ Այժմ այնտեղ բնակվում է շուրջ 15․000 թուրք (2014 թ․)։


1915-ի հունիսի 3-29-ին հայերը, ամրանալով Շապին Գարահիսարի հինավուրց բերդում, Ղուկաս Տեովլեթյանի գլխավորությամբ կատաղի դիմադրություն ցույց տվեցին օսմանյան կանոնավոր զորքերին։ Հունիսի 25-ին, գիշերային անակնկալ հարձակումով, շուրջ 1000 հայեր ճեղքեցին թշնամու պաշարման գիծը եւ մարտերով հեռացան։ Միայն հունիսի 29-ին՝ պաշտպանության 27-րդ օրը, թուրքերը համարձակվեցին ներխուժել բերդ, ուր գազանաբար սրի քաշեցին անպաշտպան մնացած շուրջ 4000 երեխաների, կանանց ու ծերերի։ Բերդից հեռացածները տարբեր վայրերում շարունակեցին զինված պայքարը։

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ