Անդրանիկն այն հայերից էր, ով մեր պատմության ամենադժվար պահերին հայ ազգի մոտ արթնացրեց ազատության տենչը, Անդրանիկը ոչ միայն հայ ժողովրդին հալածող թուրքական խուժանի ահուսարսափն էր, այլ հետագա սերունդների համար հայերենասիրության ու հայի հավաքական ուժի մարմնավորում:


Հիշում եմ, մանկության տարիներին մեր ծնողները, թեկուզ և թաքուն, բայց մեզ պատմում էին Զորավարի սխրանքների' Առաքելոց Վանքի կռվի, Բուլղարիայի ազատագրման, Աղբյուր Սերոբի վերժի և այլ բազմաթիվ սխրանքների մասին: Անդրանիկն այնքան մեծ լեգենդ է, որ նույնիսկ նրա զինվորների, նրան գեթ մեկ անգամ տեսածների սերունդներն իրենց նախնիների ու Անդրանիկի կապի մասին հպարտորեն են խոսում:


Ծնունդդ շնորհավոր մեծ Զորավար

 

 

Արմեն Աշոտյան