Երեկ Սերժ Սարգսյանը պատասխանեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Պատասխանից պարզ դարձավ, որ ոչ հռչակագիրն է փոփոխվելու ոչ էլ հարյուրամյակի հանձնաժողովը, բայց հնարավորություն էր տրվում ԼՏՊ-ին հանդիպել և իր կարծիքն ասել հարցի վրեբերյալ։ Համոզված եմ, որ լավ առաջարկի դեպքում այն կընդգրկվեր հետագա գործողությունների պլանում, բայց այսօր պարզ դարձավ, որ պապին չի ցանկանում հանդիպել: Դա էլ նրա որոշելիքն էր. սկզբնական քայլը լավն էր՝ հետո ամեն ինչ եղավ այնպես ինչպես միշտ է լինում:


1000 դրամանոց ապրանքների համար հազարավոր մարդիկ էին հավաքվել Երևան Մոլի մոտ: Շատերն այդ մարդկանց չտեսներ համարեցին, վիրավորեցին, նույնիսկ ազգին բնութագրող վատ բառեր էին ասում: Հիմա մի հարց.
չտեսն ո՞վ է, էն մարդիկ ովքեր գնացել էին ակցիային մասնակցելու՞, թե՞ ովքեր այդ մարդկանց անվանակոչեցին: Ա՛յ եթե մարդկանց պիտակավորողները մի քիչ հեռուն նայեին, կհասկանային, որ դա աշխարհում վաղուց ընդունված կարգ է և այդպես է ամենուր։ Այ, որ մի քիչ տեսած լինեին, ուրիշին չտես չէին ասի:


Րաֆֆի Հովհաննիսայնն էլ աչքիս կոալիցիա կազմի «Այ էլեկտրոնիքսի» հետ ու երկյակ դաշինքով ակցիաներ կազմակերպելով շրջի մարզից մարզ։
Տենց ավելի շատ մարդ կհավաքի։ Թե չէ երեկ ինչ էր, մի քանի հոգով հավաքվել ու խրոխտ խոսում էին: Րաֆֆի Հովհաննիսյան ջան, կոալիցիայի գաղափարն այդ ձևաչափում վատը չէ։ Եռյակից բան դուրս չեկավ՝ տենց փորձի:

 

 


Էդգար Խաչատրյան