Ես անհանգիստ էի ինձ զգում լուսավորվելու ժամանակահատվածում:
Իմ մեջ ներքին զարգացման բուռն գործընթաց էր կատարվում: Ես ոչ միայն նոր գիտելիքներ էի ձեռք բերում՝ առանց ավելորդ գովքի, այլև օրեցօր ինձ զգում էի ավելի խելամիտ, հավասարակիռ, լուսավորված: Ամեն ինչ հիասքանչ էր: Չնայած նրան, որ որոշ բաներ չէր գնում այնպես, ինչպես ես կուզեի, ես հանգիստ ընդունում էի դա՝ հասկանալով և առանց վախի ընդունելով բոլոր դժվարությունները:
- Դա պարզապես հրաշալի է , Հաստլիկ: Դու միշտ այդպե՞ս ես ապրում: 
- Ինքդ պատասքանիր քո հարցին:
- Դե, եթե դա վերածննդի բաղկացուցիչ մաս է, իսկ քո անցյալում դա եղել է ավելի շատ, քան ինձ հետ, փաստորեն դրանք քեզ հետ միշտ են կատարվում։
- Ոչ, - պատասխանեց Խորխեն: - Միշտ չէ:




-Հիմա, երբ ես սովորեցի այս առածը "Բոլորը լավ են, երբ հարեւանը վատն է", ուզում եմ քեզ հարցնել: Իսկ բոլո՞ր մարդկանց մեծամասնության մոտ էլ է լինում լուսավոր ու մութ պահեր:
- Կարծում եմ ՝ այո: Կարող է և դրանից է, որ ես հաճախ եմ մտաբերում Պապինի հեքիաթը: Այն կոչվում է "Ժամացույցների սլաքները` կանգնած ժամը յոթին":
- Դու այն ինձ կպատմե՞ս:
-Այո, թեև վերապատմելով այսպիսի զարմանալի հեքիաթը , դա միևնույնն է, թե գողանալ նրանից այդ գեղեցկության երեք քառորդ մասը: Բայց, ի վերջո... Այս Պապինի հեքիաթը՝ գլխավոր հերոսի մենախոսությունն է, որը գրում է այն լիակատար միայնության մեջ իրսենյակում: Սենյակի մի պատին կախված է գեղեցիկ հին ժամացույց, բայց նրա սլաքները կանգնած են: Ինչքան որ ես ինձ հիշում եմ , դրա սլաքները անշարժ կանգնած են և ցույց են տալիս միևնույն ժամը՝ ճիշտ յոթը: Օրվա հիմնական ժամանակահատվածում դրանք ծառայում են որպես զարդ՝ այդ սպիտակավուն պատին: Բայց օրվա մեջ կա երկու պահ, ակնթարթային պահեր,երբ հինավուրց ժամացույցը, կարծես, վերածնվում է մոխրից՝ ինչպես Փյունիկը:
Եվ այն պահին, երբ բոլոր քաղաքային ժամերը դանդաղեցնում են իրենց խենթ ընթացքը ուղիղ յոթի վրա և յոթ անգամ խփում են զանգերը, կամ կկվի ձայնն է դուրս գալիս,սենյակի հին ժամերը կարծես կենդանանում են: Օրը Երկու անգամ` առավոտյան և երեկոյան ժամերին տիեզերքի հետ գտնվում են ներդաշնակության մեջ: Եթե ինչ-որ մեկը տեսներ ժամացույցը հենց այդ պահին, նա կասեր, որ դրանք հիանալի աշխատում են 
... Բայց, երբ անցնում է այդ մի պահը, և լռում են զանգերը, իսկ նրանց սլաքները շարունակում են իրենց հանգիստ ճանապարհը, իմ հին ժամացույցը դուրս է գալիս այդ ճանապարհից և հավատարմ մնում է այն ժամին,որը մի օր կանգնեցրեց նրանց ընթացքը։ 




Իսկ ես սիրում եմ այդ ժամերը: Եւ որքան ավելի շատ ես խոսում դրանց մասին, ավելի շատ եմ սիրում դրանք, և դրանք ավելի եմ նմանեցնում ինձ:
Ես նույնպես հետ եմ մնացել ինչ-որ ժամից: Ես նույնպես ինձ զգում եմ կանգնած և չշարժվող:Ես նույնպես որոշ առումով դառնում եմ զարդ՝ այդ մերկ պատի վրա: Եվ ես նմանապես վայելում եմ այդ ակնթարթային պահերը, երբ իմ ժամն է գալիս: Այդ պահերին է, որ զգում եմ, որ կենդանի եմ: Ինձ ամեն ինչ հասկանալի է թվում, և ես հիանալի եմ ինձ զգում:
Ես այդ պահերին է, երբ կարող եմ անել ամեն ինչ՝ երազել, թռչել, խոսել, քան ողջ իմ կյանքի ընթացքում: Նման պահերին էլ լինում է ներդաշնակություն և կրկնվում է մի քանի անգամ միանգամից՝ անողոք հաջորդականությամբ:
Երբ դա տեղի ունեցավ առաջին անգամ, ես փորձեցի պահել այն՝ մտածելով, որ կարող եմ ստանալ այն ողջ կյանքիս ընթացքում: Բայց դա տեղի չունեցավ: Ինչպես եւ իմ ժամացույց ընկերոջ մոտ, ինձանից սահում էր ժամանակը, որի մեջ և ապրում են մնացած մարդիկ:



...Երբ նման պահերին անցնում են, այլ ժամեր՝ մխվելով մարդկանց տների մեջ, շարունակում են իրենց ընքացքը, իսկ ես վերադառնում եմ իմ սովորական ընթացքին, մահացու հանգստությանը, իմ աշխատանքին, իմ ընկերների հետ սրճարանում հանդիպումներին, իմ հոգնեցուցիչ ընթացքին, որը ես սովոր եմ անվանել կյանք։ Բայց ես շատ լավ գիտեմ, որ կյանքը, դա բոլորովին այլ է:
Ես գիտեմ, որ կյանքը՝ իսկական կյանքը, այդպիսի պահերի միավորումն է, թեեւ արագընթաց, երբ մենք տիեզերքի հետ գտնվում ենք նույն ալիքի վրա: Գրեթե բոլորը աղքատ են, կարծում են, որ ապրում են: Սակայն կա միայն մի կարճ րոպե, կես-նշում կյանքի, իսկ նրանք, ովքեր այդ մասին չգիտեն եւ համառորեն ուզում են ապրել հավերժ՝ դատապարտված են ապրել գորշ աշխարհում շարունակական անդադար այդ ընթացքի մեջ: 
Դրա համար ես սիրում եմ քեզ, հին ժամացույց, քանի որ դու եւ ես մի արյուն ենք:




Այսպիսով Դեմիա՛ն, սա իմ ամենավատ շարադրած Պապինի մարգարիտներց մեկն է, որը ես խնդրում եմ քեզ հարկ եղած ժամանակ կարդալ: Ես այն այսօր քեզ պատմեցի, որպեսզի ցույց տամ փայլուն փոխաբերությունը: Հնարավոր է, որ մենք ապրում ենք ամբողջական ներդանակության մեջ ընդամենը մի քանի պահ: Գուցե հենց հիմա, այս պահին, կյանքի և քո ներքին ժամերը ցույց են տալիս միեւնույն ժամանակը: Եթե այդպես է, վայելի՛ր այդ պահը, Դեմիան, չէ՞ որ դա կարող է անցնել շատ արագ: 
Որոշ ժամանակ անց ես կարդացի Պապինի հեքիաթի բնօրինակը "Ժամացույցների սլաքները կագնած` ժամը յոթին". Հաստլիկը ճիշտ էր, դա իրական մարգարիտ է: Այնուամենայնիվ, նույնիսկ հիմա, երբ այս գիրքը կա իմ գրադարանում, ես չեմ կարող մոռանալ Խորխեի հեքիաթի վերապատմելը՝ պակաս գրական բառապաշարով հագեցած, բայց այդ պահին շատ օգտակար ինձ համար, որքան և հաճելի էր կարդալ բնօրինակը տարիներ անց:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Մարատի մահը"







Միհրդատ Ռոստոմի Մադաթյան