Իվանը լսել էր մի պատմություն կախարդական թռչունի մասին: Թռչունի փետուրները ոսկե կրակ էին, աչքերը՝ կարծես երկու աստղեր՝ գիշերային երկնքում փայլող: Հրաշք թռչունը կախարդական էր և հրաշքներ էր գործում՝ երջանկություն էր բերում նրան, ում հաջողվում էր բռնել իր պոչից: Եվ անվանվում էր այդ թռչունը «Հուր թռչուն»:

 

 


Իվանը երկար փնտրեց կախարդական թռչունին, վերջապես, գտավ գեղեցկուհուն: Իվանը նրան տեսավ՝ լճի ափին նստած: Գաղտագողի մոտեցավ, ձեռքը գցեց նրա պոչիկին: Եվ որքան որ փորձեց կախարդական թռչունը ազատվել, ոչ մի կերպ չկարողացավ՝ ուժեղ էին Իվանի ձեռքերը:
Իվանը Հուր թռչունին բերեց տուն: Վանդակի մեջ դրեց և հիանում էր թռչունի արտասովոր, չտեսնված գեղեցկությամբ: Իսկ թռչունը միայն տխրությամբ և թախիծով նայում էր նրան և տաք արցունքներ էին թափվում աչքերից: Սպասեց-սպասեց Իվանը, որ մեծ երջանկությունը կայցելի իրեն, բայց երջանկությունը ինչպես չկար, այնպես էլ՝ չեկավ:
Իվանը մտածեց և որոշեց գնալ ծեր իմաստունի մոտ, ով ապրում էր հեռավոր անտառի սահմանում: Իվանը ասաց.

 

 


- Ես որսացի կախարդական հուր թռչունին, բռնեցի նրա պոչիկից, բայց երջանիկ չեմ:
Ծերունին նայեց Իվանին,ծիծաղեց անմիտի հիմարության վրա և պատասխանեց.
- Դու հենց ա՛յդ Հուր թռչունին չես որսացել ու բռնել: Իսկական Հուր թռչունը փոքրիկ, մոխրագույն, բացարձակ աննկատելի թռչուն է: Տերևների և խոտերի ետևում է թաքնվում: Նրան փնտրելը այդքան էլ հեշտ չէ: Քո խելքի բանը չէ նրան գտնելը, քո ճարպկության բանը չէ նրան որսալը: Միայն քեզ նման հիմարներն են հավատում, որ կախարդական թռչունը հարուստ է գեղեցկություն ունի: Հենց այդպիսի հիմարների համար են նման հեքիաթները պատմվում, որպեսզի երջանկություն տվող կախարդական թռչունին ձեռքերը չհասնեն, չզրկեն նրան ազատությունից:
Իսկ քեզ՝ Իվա՛ն, թո՛ղ դաս լինի, ամեն փայլող բան ոսկի չէ, ամեն ինչ չէ, որ ճիշտ է, ինչ մարդիկ խոսում են:

Յացեկ Էրկա "Կոուենի քաղաքը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան