Լքել հիմա Հայաստանը, եսապաշտ ձեռքով պոկել հայրենի հողում ծնված ու արմատ նետած երեխաներին եւ տանել՝ նետելու նրանց ուծացման երախը, այդ նշանակում է կամա, թե ակամա ձեռք բարձրացնել հօգուտ Թալեաթի սեւահամբավ բանաձեւումի՝ «Չկա այլեւս հայկական հարց, քանի որ չկան հայեր»...

 

 

Դուրս գալ հիմա Հայաստանից, այդ նշանակում է դուրս գալ հայոց պատմությունից, պոկվել դարերից եկող ու դարեր գնացող նրա կենդանի հոսքից եւ աննշան մի ցայտքի պես ընկնել ափունքին, ներծծվել-կորչել մերձափնյա հողերում։
Իսկ հոսքը, ինչքան էլ քար ու ժայռին խփվելով, ինչքան էլ խութ ու խանդակի հանդիպելով, միեւնույն է, շարունակվել է ու պետք է շարունակվի...

Ս. Կապուտիկյան
1974 թ.

 

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ