1770 թ.-ի օգոստոսի 27-ին' Շտուտգարտում ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության և ռոմանտիզմի փիլիսոփայության հիմնադիրներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիր Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը: նրա մտքերից.

 

 

Ինչպես հասնել ներդաշնակության.



Ներդաշնակ լինելու համար մարդ պետք է բալանսի բերի իր ներքինն ու արտաքինը, դրա մասին արդեն շատ է խոսվել և բոլորնել գիտեն այդ մասին, սակայն դա քիչ է: Դրա համար ամեն անձ պիտի սովորի ներդաշնակության մեջ ապրել սեփական անձի և շրջապատող աշխարհի հետ: Սակայն դա հեշտ չէ, քանի որ լուրջ աշխատանք է պահանջում սեփական սովորությունների ու թերությունների հետ: Մարդիկ, ովքեր վսրահ են թե իրենք պիտի մնան այնպիսին ինչպիսին նրանք կան, երբեք չեն հասնի ներդաշնակության: Այդպիսի մարդիկ շատ դեպքերում անգամ թքած ունեն ուրիշների կարծիքի վրա, նրանց հայացքները ցույց են տալիս կեղծ ներդաշնակություն և կեղծ երջանկություն: Չեմ ասում թե պիտի ապրենք ուրիշի կարծիքից կախված, սակայն եթե ուզում ենք ունենալ ներքին ներդաշնակություն, նախ պիտի ունենանք ներդաշնակություն արտաքին աշխարհի հետ, քանի որ, ներքին ու արտաքին աշխարհները միմյանց հետ կապված են:

 

 

1.Սիրո ճշմարիտ էությունը ինքնագիտակցությունից հրաժարվելը, քեզ ուրիշ «ես»-ի մեջ մոռանալն է, և, միաժամանակ, այդ անհետացման և մոռացման մեջ ինքդ քեզ գտնելն է…

 

 

2. Քաղաքացիական հասարակությունը մեզ համար օրինակ է ինչպես շքեղությունը և առատության, այնպես էլ թշվառության և դրանց ֆիզիկական ու բարոյական այլասերման ընդհանրության:

 

 

3. Երջանիկ է նա, ով իր գոյությունն այնպես է դասավորել, որ այն համընկնում է իր բնավորության առանձնահատկություններին:

 

 

4. Երջանկության գաղտնիքը սեփական «ես»-ի շրջանակներից դուրս գալու ունակության մեջ է:

 

 

5. Ամեն իրականը ողջամիտ է, ամեն ողջամիտ բան իրական է:

 

 

6. Որպեսզի իմ գործողությունը բարոյական արժեք ունենա, դրա հետ պետք է կապված լինի իմ համոզմունքը: Անբարոյական է այն արարքը, որն արվում է' ինչ-որ պատժից վախենալով կամ ուրիշների մոտ քո վերաբերյալ լավ տպավորություն ստեղծելու համար:

 

 

7. Մարդկությունն ազատագրվել է ոչ այնքան ստրկացումից, որքան ստրկացման հետևանքով: Քանի որ կոպտությունը, ագահությունը, անարդարությունը չարիք են, մարդը, չազատվելով դրանցից, ունակ չէ բարոյականության: Եվ կարգապահությունը նրան ազատել է հենց այդ ցանկություններից:

 

 

8. Մարդը չի դառնա բնության տերը, քանի դեռ չի դարձել իր տերը:

 

 

9. Մարդը ոչ այլ ինչ է, քան իր արարքների շարքը:

 

 

10. Մարդն անմահ է' իմացողության շնորհիվ: Իմացողությունը, մտածողությունը նրա կյանքի, նրա անմահության արմատն է:

 

 

11. Խիղճը բարոյական լապտեր է, որ լուսավորում է ճշմարիտ ուղին: Բայց երբ այն թեքում են դեպի վատը, այն կոտրում են:

 

 

12. Երկու տարբեր սեռերի անձանց միությունը, որ կոչվում է ամուսնություն, ոչ միայն բնական, կենդանական միություն է և ոչ միայն քաղաքացիական պայամանագիր է, այլ, առաջին հերթին, բարոյական միություն է, որ հիմնված է փոխադարձ սիրո և վստահության վրա և ամուսիններին դարձնում է մեկ դեմք:

 

 

13. Խոսքը զարմանալիորեն ուժեղ միջոց է, սակայն շատ խելք է անհրաժեշտ' դրանից օգտվելու համար:

 

 

14. Միտքը կարող է ձևավորվել' առանց սրտի, իսկ սիրտը' առանց մտքի: Գոյություն ունեն միակողմանի անխոհեմ սրտեր և անսիրտ ուղեղներ:

 

 

15. Բարոյականությունը կամքի բանականությունն է:

 

 

16. Աշխարհում ոչ մի մեծ բան առանց կրքի չի լինում:

 

 

17. Երբ մարդ ինչ-որ բարոյական արարք է գործում, նա դեռ առաքինի չէ: Նա առաքինի է միայն այն դեպքում, երբ նրա այդ վարքագիծը բնավորության մշտական գիծ է:

 

 

18. Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն' ազատ կամքով էակ:

 

 

19. Պատմությունը միայն ուսուցանում է, որ այն երբեք ոչինչ չի սովորեցրել ժողովուրդներին:

 

 

20. Ճշմարտությունը ծնվում է հերետիկոսությամբ և մեռնում է նախապաշարմունքով:

 

 

21. Ամենաանբարոյական վերաբերմունքների մեջ' երեխաներին՝ ինչպես ստրուկներին վերաբերվելն է ամենաանբարոյականը:

 

 

22. Գաղափարն այնքան անզոր չէ, որ միայն գաղափար ծնի:

 

 

23. Այն հարցերը, որոնք փիլիսոփայությունն անպատասխան է թողնում, պետք այլ ձևով տրվեն:

 

 

24. Կենսական գործունեության մեջ առհասարակ տեղ չկա այնպիսի դատարկության համար, ինչպիսին «բարի' հանուն բարության»-ն է:

 

 

Մարինա Գևորգյան