Այն ինչը չես կարող ստանալ միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ արդեն ունես: Սրանում է կայանում կյանքի ռոմանտիկան և ապուշությունը:
Եվ ինչ էլ որ պատահել է, կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:

 


Սերը չի հանդուրժում բացատրություններ: Նրան հարկավոր են արարքներ:
Յուրաքանչյուր սեր ձգտում է հավերժ լինել: Հենց դրանում է կայանում նրա հարատև տանջանքը:
Ոչ մեկ չի կարող լինել այնքան օտար, որքան նա ում նախկինում սիրել ենք:
Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենադժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:

 


Իսկ խնայողությունն ինչի՞ համար է… Չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
Անդորր, բուխարու կրակ, գրքեր, խաղաղություն… Առաջ այդ ամենը դիտվում էր որպես քաղքենիություն: Իսկ հիմա դա երազանք է' կորուսյալ դրախտի մասին:
Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում…

 

 

Մհեր Միրզոյան