Ինդիրա Գանդին մտավ հնդկական պատմություն ոչ միայն որպես առաջին կին, ով մի քանի տարի գլխավորեց կառավարությունը, այլև խելացի և հմուտ քաղաքական գործիչ:
Հնդկաստանի անկախության համար պայքարող Ջավահառլալ Նեռուի դուստրը 15 տարի ղեկավարել է հնդկական կառավարությունը: Առ այսօր աշխարհում նրա մասին խոսում են մեծ հարգանքով, Ինդիրան ակտիվ պայքարում էր խաղաղության համար: Փենջաբ նահանգում ապրող սինկխերի հետ բախման ընթացքում՝ 1984թ. հոկտեմբերի 30-ին Ինդիրա Գանդին սպանվում է սեփական թիկնապահների կողմից:
Նրա մահը ողբերգություն էր հնդիկների համար, նա համարվում էր "Հնդկաստանի մայրը":
Մի քանի մտքեր լեգենդար կնոջից`
"Չի կարող լինել սեր, եթե չկա կամք":
"Ներելը քաջերի շնորհն է":
"Ծեծված ուղով ընթանալիս նոր վայրերի չես հասնի":
"Չի կարելի ձեռքերը սեղմել փակ բռունցքներով"։
"Պապս մի առիթով ինձ ասել է, որ մարդիկ բաժանվում են 2 խմբի. նրանք, ովքեր աշխատում են, և նրանք, ովքեր իրենց են վերագրում մյուսների աշխատանքը։ Նա ինձ խորհուրդ տվեց հայտնվել առաջին խմբում, քանի որ մրցակցությունն այնտեղ ավելի քիչ է"։
"Նահատակությունը վերջը չէ, ընդամենը սկիզբն է":