Նենգությունը չարագործների սրտում է, իսկ ուրախությունը՝ խաղաղարարների։


Երբեմն պատահում է՝ ծիծաղի ժամանակ էլ է սիրտը ցավում, երբեմն էլ ուրախությունն է վերջանում վշտով։


Ով ուրախանում է ուրիշի անհաջողության համար, անպատիժ չի մնա։


Ով թաքցնում է ատելությունը, նա խաբեբա է, իսկ նա, ով չարախոսում է' հիմար։


Ով ուզում է ընկերներ ունենալ, պետք է ինքն ընկերասեր լինի. լինում է՝ ընկերն ավելի հարազատ է լինում, քան եղբայրը։


Երկար չարդարացվող հույսը հուզում է սիրտը, իսկ իրականացած ցանկությունը կյանքի հիմքն է։


Սիրտդ սովորելո՛ւն տուր, իսկ ականջներդ՝ խելացի խոսքերին։


Թող քեզ ուրիշը գովի, ոչ թե քո շուրթերը, ուրիշի, ոչ թե քո լեզուն։


Գլխավորն իմասությունն է. իմաստությո՛ւն և խե՛լք հավաքիր, բա՛րձր գնահատիր այն, և այն կվեհացնի քեզ։


Բարի անունն ավելի վեր է, քան հարստությունը, և բարի համբավն ավելի լավ է արծաթից ու ոսկուց։


Ով բարու դիմաց չարիքով է պատասխանում, նրա տնից չարը չի հեռանա:


Ընկերություն մի արա ջղային մարդու հետ և մի շփվիր բռնկուն մարդու հետ:


Հիմարին հիմարությամբ մի պատասխանիր, որպեսզի դու էլ նրա նման չդառնաս:


Ջղայնությունը կործանում է նաև խելամիտներին:

 

Հիմարը ամբողջ ջղայնությունը թափում է, իսկ խելացին պահում է իր մեջ: