1.Չի դավաճանում նա,ով հասկանում է,թե ինչքան ցավ է պատճառում դա:

 

2.Մի քննադատեք մարդուն,եթե անձամբ չխոսեք նրա հետ,քանի որ դուք ինչ լսում եք,այդ ամենը ուղղակի խոսակցություններ են:

 

3.Հաջողությունը նախանձ է առաջացնում:Ցավալի է,երբ քեզ չեն հասկանում:Եվ անկախ նրանից,թե ինչքան ես փորձում արժանանալ ըմբռնման,միևնույն է կգտնվեն մարդիկ,որոնք քեզ կքննադատեն:

 

4.Ամենակարևորը ոչ թե լավ ժամանակներին սպասելն է,այլ հավատալ դրանց գալուն և վայելել ներկա պահերը:

 

5.Եթե մեծամասնությունը ինչ-որ բան սխալ է համարում,անպայման պետք չի որ դա այդպես լինի:

 

6.Եղիր ուժեղ և ինքնավստահ,և ոչ ոք քեզ ցավ չի պատճառի:Ամենաուժեղ ցավը մարդ ինք իրեն է պատճառում. այնպես որ պաշտպանվեք:

 

7.Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել,ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները:

 

8.Անհաջողությունը միայն ժամանակավոր է:Հանձնվելով՝ դուք դարձնում եք այն մշտական:

 

9.Հանկարծ զգացի,որ ինձ չեն հասկանում,ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ:

 

10.Ինչ-որ բան կորցնելով՝ դուք ինչ-որ բան ձեռք եք բերում:Նմանապես,եթե դուք ինչ-որ բան ձեռք եք բերում,ապա ինչ-որ բան կորցնում եք:

 

11.Մի գնա այնտեղ,ուր ճանապարհն է տանում:Գնա այնտեղ,որտեղ ճանապարհ չկա և թող քո հետքը:

 

12.Միշտ արեք այն,ինչ վախենում եք անել:Մարդը դառնում է այն,ինչի մասին անընդհատ մտածում է:

 

Սիրարփի Մարգարյան