ֆեսյբուքյան հայկական տիրույթում մեծ թափ է ստանում ‪#‎icebucketchallenge‬ առողջապահական ֆլեշ Մոբը: Երեկ իր մարտահրավերը ընդունեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և տեսանյութը տեղադրեց ֆեյսբուքյան իր էջում: Ինչ մեղքս տաքցնեմ Աշոտյանի «զոհերից» մեկը ես էի ու ես էլ ընդունեցի մարտահրավերս....


Իհարկե, մեր երկրում այդ Ֆլեշ Մոբը այնքան էլ իր բուն առաքելությանը չի ծառայում, բայց միևնույն է կայիֆ է, ուրախություն է ու ամենակարևորը, որ մի պահ բոլորս մոռանում ենք քաղաքական ու ոչ քաղաքական «սև» թեմաները ու մի պահ դադարում ենք միմիանց վրա քար նետել:


Դե իհարկե, i phone-ի՝ հայ Ֆոն տարբերակը ստեղծած երկիրը չէր կարողա էս տուզիկ ֆլեշ մոբի հայկական տարբերակը չունենար: Ֆեյսբուքյան ալկաշային միության կողմից միաձայն ընդունվեց ու ի կատար ածեվեց «յաթրջի + ծիծակ» ֆլեշ մոբը, որը մեծ թափ ես սկսել հավաքել: Դե ես չէի կասկածում, որ մենք ստեղ էլ մի բան կմոգոնենք ու ստացվեց:


Շաբաթ օրը Պոռոշենկոյի ու իրա կնոջ 12 տարի 3 ամիս առաջ արված լկտսվածության արդյունքը հենց եկեղեցու բակում ուշագնաց եղավ, համացանցը մեծամասամբ քննադատում էր նրանց՝ էրեխու հանդեպ անուշադիր լինելու համար: Ես նույնպես միանում եմ քննադատություններին ու ասում, որ եթե Պոռոշենկոն իր որդու հանդեպ այդքան անուշադիր է, էլ ոնց կարա ուշադիր լինի մի ողջ ազգի նկատմամբ: Մեկը պիտի Պոռոշենկոյին ասեր, որ էտ տղեն մենակ իր տղան չի, նաև Ուկրաինայի քաղաքացի է: Եվ ընդհանրապես ինձ թվում է դեռ նրանց տարիքը չէր երեխա ունենալու....


Շաբաթ օրն էլ մէ՜ ոսկե ու գրագետ երիտասարդ պրոռեկտոր ունեցանք մեր ԵՊՏՀ-ում: Շնորհակալություն Աստծուն... Սպասում էինք երիտասարդ կադրերի ներհոսքի:

 

 

 
Անկախ Հայաստան