Թուղթ պատրաստելու արհեստը, որը նախապես հայտնի էր չինացիներին, VI-VII դդ դուրս եկավ Չինաստանի սահմաններից: X դարում այդ արհեստը տարածվեց նաեւ Հայաստանում:
Հայե'ր, գիտե՞ք որ թղթի վրա գրված հայերեն ամենահին ձեռագիրը վերագրվում է Բագրատունյաց Սմբատ Բ Տիեզերակալ արքայի (977-990) կառավարման շրջանին: Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը' «Մատեան գիտութեան եւ հավատոյ Դավթի քահանայի», գրվել է 981 թ. Ղուկաս գրչի ձեռքով: Բաղկացած է 360 թերթից: Ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է, հնութեամբ' աշխարհում չորրորդը: Նյութերը տրամադրել է Ղուկասի հայրը' Դավիթ քահանան: Բովանդակում է աստվածաբանական, պատմագրական, տիեզերագիտական, տոմարագիտական, աշխարհագրական, փիլիսոփայական նյութեր եւ գեղարվեստական ստեղծագործություններ: