1905 թվականին Բուլղարիայում Անդրանիկ Զորավարը գրեց իր «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը, որը հրատարակվեց 1906-ին Ժնևում: Դա փաստացի հայերեն գրված առաջին ֆիդայական կռվի ռազմուսույցն էր, որտեղ կանոնակարգված կերպով ներկայացվում էր մարտիկի գործողությունները տարբեր ռազմական իրադրություններում՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի Անդրանիկի անձնական փորձը։ Գիրքը գրված է պարզ, մատչելի ոճով և կազմված է տարբեր գլուխներից՝ «Զինվորների հայդուկային կյանքը», «Կռիվների մասին անհրաժեշտ գիտելիքներ», «Զինվորների վարվելակերպը երթի ժամանակ» և այլն: Ահա մի հատված գրքից.

 

 

«Դաշտի վրա - Դաշտի գյուղերը գտնված ժամանակդ՝ տեղացի զինվորներուն հետ պետք եղած տեղերը հողե դիրքեր շինել տուր: Դաշտի գյուղերն առհասարակ դիրքեր չեն ունենար: Եթե գյուղի շրջակաները ծառեր կան՝ դիրքերդ ծառերեն դուրս շինել տուր, որ թշնամին այդ ծառերը քեզմե չառնե: Երբ այդպես չընես, իրիկունը դուրս եկած ժամանակ շատ մարդ զոհ կուտաս: Եթե գյուղը եկեղեցի ունի, նախօրոք սանդուխը պատրաստե, որ եկեղեցին տանիքը բարձրանաս ու դիրք շինել տաս. այսպիսով քո հրացաններդ թշնամին վրա կախված կըլլան: Թնդանոթի դեմ հողե դիրքեր ունեցիր, խրամատներ փորել տուր և առաչներդ հողը թումբեր շինել տուր:

 

 

Փոսի մեջ - Եթե գյուղը փոսի մեջ է, պետք է չորս զինվոր և չորս գյուղացի ղրկես բլուրները, որ պահեն ու նայեն չորսդին: Պառկած տեղդ դրանն առջև ալ պահապան մը ունեցիր: Լույսը բացվելուն պես, երբ կտեսնես, որ բան մը չի պատահեցավ, եթե գյուղը հավատարիմ մարդ ունիս՝ ղրկե բլուրները, որ այն չորսին հետ հսկե թշնամիին շարժումները, և երկուքը անմիջապես գան լուր տան քեզ: Եթե գյուղի եզերքները գյուղեն ավելի բարձր լեռներ կան՝ քեզմե 200-1000 քայլ հեռու, մարդ ղրկե հոն ալ, իսկ ավելի հեռուն ըլլա՝ մի ղրկեր, գյուղը մնացիր...»:

 

 

Ռուբեն Շուխյան