Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած վարկանիշային նոր աղյուսակում Լևոն Արոնյանը բարելավել է իր ցուցանիշը' 2812-ից հասցնելով 2826-ի: Նա երկրորդն է: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն է' 2872: Լավագույն տասնյակում են նաև' ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, իսրայելցի Բորիս Գելֆանդը: Հայաստանի հավաքականի խաղացողներ Վլադիմիր Հակոբյանը 62-րդ (2682), Սերգեյ Մովսիսյանը' 71-րդ (2677), Գաբրիել Սարգսյանը՝ 77-րդ (2671) տեղերում են:

 


Հայկ Վարդանյան