ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահին շրջապատում են «անվախ» ու «քաջ» մարդիկ։
Նրանցից մեկը «փաթթած ունի» բոլորին՝ «իրենց պապաներին էլ հետը»։ Դա դեռ բավական չէ, նա «փաթթած ունի այդ նույն պապաներին՝ «իրենց երեխեքի հետ»։ Դա էլ բավական չէ, ու «պապաները և իրենց կնանիք են ինձնից հղի», մատնանշում է սեքսուալ գիգանտը։
«Տո վաբշե, ես ինչ կայֆեր էլ ուզեմ, անում եմ, փաթթած ունենամ բոլորին», եզրահանգում է ճարտարախոսը։
Իրեն իր երազած «տղու» տեղը դնողը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր շմայսն է (անունը փոքրատառով հատուկ է գրված)։
Փաստորեն, Ազգային ժողովը թաքնված «տաղանդների» հավաքատեղի է։ Ու բոլորը «փաթթած ունեն» բոլորին։ Ու այդ «փաթթողները» ղեկավարում են մեր երկիրը։ Հրաշալի է։ Աննման։
Եթե սովորական պատգամավորը «փաթթած ունի» բոլորին, բա ու՞մ «փաթթած ունի» ԱԺ Նախագահը։ Բնականաբար, շմայսին։ Թե՞ շմայսը՝ ԱԺ նախագահին։ Ո՞վ գիտի։
Երկրի նախագահի հնարավորությունների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Նա «փաթթած ունի» ԱԺ նախագահին էլ, շմայսին էլ։
Չնայած, մի քիչ շտապեցի։ շմայսը (փոքրատառ է նույնիսկ նախադասության սկզբում) սովորական պատգամավոր չէ։ շմայսը Հանրապետական կուսակցության անդամ է, член, դրա համար էլ «փաթթած ունի»։ Հետաքրքիր է, եթե նույն կուսակցության անդամ, член, Գալուստ Սահակյանին շմայսի հետ «կռվցնեն», ո՞վ ու՞մ «կփաթթի»։
Եթե ՀՀ ԱԺ պատգամավորը, ով Հանրապետության դեմքն է, կարող է իրեն թույլ տալ նմանապես արտահայտվել, ապա ես, ՀՀ սովորական քաղաքացիս, հանգիստ կարող եմ ասել.
– Ճուճու…ով ճտտցնեմ ճակատներիդ։