Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից։ Երեկ ֆինանսավարկային գլխադասային հանձնաժողովի նիստի ժամանակ պրն Սարգսյանը զեկուցում էր՝ ինչի՞ վրա է ծախսվելու հավելյալ 1․7 մլրդ դրամը։ Հարցին՝ արդյո՞ք հանրային այգիներն էլ է պարտավոր «Սանիթեկը» մաքրի, պրն Սարգսյանն ասաց՝ այո, այս քաղաքում ինչ տեսնում եք, դա «Սանիթեկը» պետք է մաքրի, բոլոր տեսակի աղբը, այդ թվում նաև վտանգավոր թափոնները։ Հիմք ընդունելով պրն Սարգսյանի պնդումները, խնդրում եմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչպես նաև ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ պարզելու համար, որքանով է պրն Սարգսյանի պնդումը համապատասխանում իրականությանը, և, եթե պրն Սարգսյանը անհիմն հայտարարություն չի անում, պետք է դա անհետևանք չմնա։ Հ․Գ․ Բժշկական վտանգավոր թափոնն իրենից ենթադրում է ախտաանատոմիական թափոններ՝ վիրահատության, դիահերձման, հեռացված հյուսվածքների, օրգանների արյան, վիժումների զանգվածներ, կենսաբանական հեղուկներ, սրածայր և քիմիական թափոններ և այլն․․․»: |