Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն, ինչ տեղի է ունենում այս պահին Երևանի փողոցներում, այն լկտի պահվածքը, որ ցուցադրում է «ոստիկանը» անթույլատրելի է նույնիսկ ամենահետամնաց երկրում: Հարավային Կորեայի ու բռնապետ նախագահի վրա դեռ ապշողներ կա՞ն:
Հայաստանում այլևս տիրում է իշխանության կողմից ներմուծած ամենաթողության մթնոլորտ, բանդաներ, անհայտ ծագման ոստիկաններ... Այն, ինչին ունակ է գործող իշխանությունը բացի դավաճան լինելուց, քաոս ստեղծելն է, մարդկանց իրար դեմ հանելն ու սադրելն է: Սադիզմն այլևս քաղաքական կատեգորիա է: Այո´, մենք ունենք կյանքից վիրավորվածների ու մերժվածների իշխանություն:
Ժողովուրդը լավ խոսք ունի' բոշան փաշա չի դառնա...»: