Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 
 

«Ուշքի եկե´ք, քանի դեռ ուշ չի: Դադարեցրե´ք անիմաստ տուգանքներ գրելն ու աշխատանքի իմմիտացիա անելը:

Արտակարգ դուություն հայտարարելուց ի վեր տարբեր պատճառներով այն խախտելու արդյունքում տուգանվել են ավելի քան 6000 քաղաքացիներ 100.000-250.000 դրամի չափով: Հետաքրքիր է` քանի՞ ոստիկան ու պատկան մարմին է տուգանվել իր աշխատանքը թերակատարելու և արտակարգ դրության ժամանակ իմիջիայլոց մոտեցում ցուցաբերելու համար: Պարետատան անձնակազմը արդյո՞ք տեղյակ է, օրինակ, ի՞նչ է տիրում Երևանի փողոցներում: Քանի՞ ոստիկան է աշխատում և տիրապետում իրավիճակին: Ու՞մ են կանգնեցնում և «խոսեցնում» ոստիկանները: Ու, առհասարակ, ինչի՞ համար են թերթիկները: Ո՞վ է կարդում: Գրեթե ոչ ոք: Այո´, կանգնեցնում են երբեմն` հավեսի համար ու, փաստորեն, տուգանքի թիվ ապահովել: Հիմնականում աղջիկներին: Ի դեպ, ոստիկանների մի ահռելի զանգված ուղղակիորեն չգիտի էլ` ի՞նչ ասել է արտակարգ դրություն ու պարետատան որոշումներն ինչի՞ն են վերաբերվում:

Այս ամենաթողության իրավիճակում մարդ տուգանելը, այն էլ այդչափ ահռելի գումարով, ուղղակի անընդունելի է: Քաղաքացիներին ճնշելու մեթոդ չկա՞ր: Հազարավոր քաղաքացիներ այսօր չունեն գազ և լույս, հազարավոր քաղաքացիներ չունեն ապրուստի միջոց ու եկամուտ, հազարավոր քաղաքացիներ, բառիս ամենաբուն իմաստով, սովում են...

Ուշքի եկե´ք, քանի դեռ ուշ չի: Դադարեցրե´ք անիմաստ տուգանքներ գրելն ու աշխատանքի իմմիտացիա անելը»։