Հայաստանում իրադարձություները զարգանում են ձնագնդի արագությամբ, դեռ չէր չորացել Հայրիկյանի Ռուսաստանի իմպերիլազմի, Լեհաստանի դեսպանի մտքերի թանաքը, որ մեր հոգեւոր մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը պատասխան մեսիջ ուղարկեց բոլոր ուղղությւոններով. «Իմ որգեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու»:
Գոնե մի անգամ անկեղծորեն ասենք' այդ քաղաքականությունը, արտաքին մասով, եղել է բավականին հավասարակշռված, Հայաստանը եղել է կայուն, վստահելի գործընկեր աշխահաքաղաքական բոլոր խաղացողների համար. ի տարբերություն Վրաստանի, որն այս ընթացքում տարածքներ կորցրեց, ի տարբերություն Ադրբեջանի, ուր ժողովրդավարական, խոսքի ազատության խնդիրների տեսանկյունից ահավոր հետ է մեզնաից. էլ չենք ասում, որ այդպես էլ, չնայածիր ռազմական հռետորաբանությանը, այդպես էլ Հարավային Կովկասում մնաց նույնպես տարածքներ կորցրած պետություն:
Աքցանը Հայաստանի շուրջ նեղանում է:
«Ո~վ հայ ժողովուրդ քո փրկությունը...» մնացածը բոլորդ գիտեք: