Նոյեմբերի 21-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հանդիպումը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հետ կապված հարցերի, տարածաշրջանային կայունության ապահովման շուրջ:
Թուրք-ադրբեջանական տանդեմը Վրաստանին ընդգրկում է իրենց դաշինքում: Չմոռանանք, որ Վրաստանն ընտրել է ՆԱՏՕ-ի անդամակցելու ուղենիշ'Վազիանում է տեղակայվել ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնը: ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն ռազմական ենթակառուցվածքներ են ստեղծում Վրաստանում'ՌԴ-ի սահմանների երկայնքով, իսկ ՀՀ-ն Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի անդամ, ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմաբազան: Այսինքն, Վրաստանն ու ՀՀ-ն ունեն ռազմա-քաղաքական տարբեր ուղենիշներով:
Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանի խոշորագույն ներդրողներն ու առևտրային գործընկերներն են:
Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են՝ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվել է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության՝այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է:
Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ՝կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե տեղի հայերի դեմ՝Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան, այնպես էլ ՀՀ-ի դեմ՝ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին:
Վրաստանի բնակչությունը ծերանում է՝վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե արտագաղթը Ջավախքից՝այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով(Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով ՀԷԿ-րի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու) բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն, ՀՀ-ի հյուսիսային դե-յուրե ՝հայ-վրացական սահմանը դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի: