Երեկ ականատես եղանք, թե ինչպես էր Կենտրոն թիվին արշավում վարչապետի վրա: Ասում են՝ դա պատասխան էր նախօրեին հեռարձակված ինչ-որ մի սյուժեի: Ինչ ասեմ, լրիվ իրար արժեն: Կիսվեմ միակ իմ տպավորությամբ... յախք: Հեռուստաեթեր կառավարողներից ինչի՞ փսիխո չեն ուզում. ծառայելն էլ շնորհք է պահանջում չէ՞:


Պատվերի մասին էլ չասեմ: Պարոնա՛յք, սա արդեն ծիծաղելի էլ չէ, որովհետև այս կերպով շահագործելով մեդիա ռեսուրսները, դուք ոչ միայն վարկաբեկում եք միմյանց ու ինքներդ Ձեզ, այլ ցեխ եք լցնում նաև այն տեղեկատվական դաշտի վրա, որը որպես գործիք եք ուզում օգտագործել, իսկ ինչպես գիտենք, ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն: Պարոնա՛յք, վերջիվերջո 21-րդ դարում ենք ու համարյա 25 տարի է, ինչ անկախ ենք, մի՞թե բարդ է ձեր քաղաքական ամբիցիաներն ավելի քաղաքակիրթ միջոցներով բավարարել, այլ ոչ թե զբաղվել սև փիառի էլ չէ (սև փիառ անելու համար էլ շնորհք է պետք), այլ տատիկի բամբասանքների ու լուտանքների տիրաժավորմամբ:

 

Պարոնայք, ժամանակներն հիմա այլ են, պարզապես ցավն այն է, որ դուք այդպես էլ չեք գիտակցել դա և չեք հասկանում, որ թվային ու տեղեկատվական տեխնոլոգիաների դարում դուք ինչքան էլ լարեք ձեր ուժերը ու ներքաշեք ձեզ ենթակա լրագրողներին ու ֆեյքերին այդ սև գործի մեջ, շոշափելի արդյունքների, միևնույն է, չեք հասնելու: