Երբեք մի՛ համեմատեք սովետը էս գոյացության հետ:

 


Աշխարհի կեսը իրենով արած, մյուս կեսին էլ իրեն թշնամի հայտարարած ՍՍՀՄ - ը աշխարհում խիստ կոմպլեքսավորված ու շատ զգույշ էր ապրում: Ստալինյան արյան գետերը երկաթե վարագույրի տակից վաղուց դուրս էին հոսել, ու աշխարհը գիտեր, թե ներսում ինչ է կատարվում: Նրանով Սարտրի, Յոնեսկոյի մակարդակի լուրջ զբաղվողներ կային:

 


Մյուս հանգամանքը, դա Սիբիրներից վերադարձած մտավորականությունն էր, որին գումարվեցին ՕՏՏԵՊԵԼԻ տաքացրած սերունդը: Ենթատեքստային հոգեբանակն ռեալիզմի ներկայացուցիչները շեդևրներ էին թողարկում:
Մի խենթ ու խելառ քաջություն կար օդում, մտավորականությունը Չարենցից սկսած՝ Սոլժենիցինով ու Սախարովով վերջացրած, չէի՛ն դողում իրենց կյանքի վրա, նրանք քշում էին սիստեմի վրա, նետվում նրա երախը....
Չարենցը Ստալինին նվիրված ոչ մի օդա չգրեց, հակառակը. ստույգ զգալով իր մահը՝ Կրեմլի միջանցքներով քայլող կացնավոր սրիկայի մասին էր գրում:

 


Չեմ կարող ասել, ինչ կատարվեց, ինչը այսպես կոտրեց մարդկանց, և ուր անհետացավ մարդկային է՜ն խենթ ու խելառ տեսակը..........

 

 

Անահիտ Մարգարյան