Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտարարել է՝ Ֆրանսիան չի կարող զենք եւ սպառազինություն վաճառել Ադրբեջանին:
Հարգարժան պուտինամոլներ, հիմա համեմատեք Ֆրանսիայի եւ այդ երկրի դեսպանի հայտարարությունները Ռուսաստանի իշխանությունների եւ դեսպանների հայտարարությունների հետ:
Ստացվում է <փչացած> եվրոպայի եւ արեւմուտքի առաջատար երկիրը ( որն ի դեպ, Հայաստանի անվտանգությունը ճոռոմ բառերով երաշխավորող երկրներից չէ) խուսափում է Ադրբեջանին զինելուց, իսկ Հայաստանի ոխերիմ բարեկամ Պուտինի Ռուսաստանը ինչքան ուժ ունի զինում է Ադրբեջանին ու իր դեսպանների բերանով ցինիկաբար արդարացնում է իր կեղտոտ քայլերը:
Մկրտիչ Իսրայելյան