BREAKING NEWS...
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՐՄԵՆՍԹՐԵՍՍ: Այն բանից հետո, երբ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը «ե՛ւ, ե՛ւ»-ի սկզբունքը պահպանելու նպատակով իր այսօրվա նիստում միաձայն որոշում է կայացրել՝ սկսել ասոցացման բանակցությունները Եվրամիության հետ: Պաշտպանության բանակի գլխավոր շտաբին հանձնարարվել է սեղմ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ, որով ղարաբաղյան տանկային շարասյուները մոտոհրաձգային ստորաբաժանումների ուղեկցությամբ հաջորդ շաբաթ շարժվելու են դեպի Բրյուսել...