Հարգելի օգտատեր ընկերներ... Քննադատել կարելի է, բայց չարանալն ու չարախոսելն այս դեպքում, իմ կարծիքով, ճիշտ չէ: Նման դեպքերում պետք է վեր կանգնել անձնական մոտեցումներից ու գնահատականներից, մանավանդ, որ վթարի մեջ արվեստագետը մեղավոր չէ...
Չնայած նրան, որ բոլոր լրատվամիջոցներն աղաղակում են միայն երգչուհի Շուշան Պետրոսյանի, այլ ոչ թե նաև պատգամավորի մասին, բայց այս պահին դա չէ էականը: Շուշանն, իմ ընկալմամբ (քանի որ անձամբ չեմ ճանաչում), բարի մարդ է: Թող Աստված օգնի նրան շուտափույթ ապաքինվելու հարցում...
Մաղթում եմ առողջություն, ու թող նրա ընտանիքն Ամանորը դիմավորի Շուշանի կենսախինդ ժպիտի ու բարձր տրամադրության ուղեկցությամբ: