Մեր ունեցած ոչ հավաստի տեղեկություններով Վանո Սիրադեղյանի որոշ մտերիմ ընկերներ արդեն մի քանի օր է՝ բանակցություններ են վարում ՀՀ բարձրագույն իշխանությունների հետ, որպեսզի համաձայնության գան և մինչև հոկտեմբերի 20-ը Վանո Սիրադեղյանին թույլատրեն վերադառնալ հայրենիք: Նպատակը և պայմանները հետևյալն են. Վանոն գալիս է և իր թեկնածությունն է դնում Հայաստանի գրողների միության նախագահի ընտրություններում: Ընկերները հավաստիացնում են, որ Վանո Սիրադեղյանը այնուհետև իր քրեական գործի մասով կտա անհրաժեշտ ցուցմունքներ: