Կյանքում ամեն բան, ինչպես սերմը բույսի (նույնիսկ սերմը բույսի) ճանապարհ գնալու իր ժամանակն ունի։ Պետք է պատրաստ լինել համընթաց քամուն, խատուտիկի սերմի պես լինել օդապարուկով թեթեւ եւ ինչ–որ տեղ սերմնակալելու բնազդով լեցուն։ Եվ բնազդով' ազատ... Բայց ո՞րն է քո քամին։ Քամի՞ն է քեզ գտնում, թե՞ դու' քո քամուն։ Թե՞ դու այն փուշն ես, որ բուսնում է մարդկանցից անիծված հովտում, աճում գետնատարած եւ չի կպչում անգամ գելուգազանի ոտքին...
Վանո Սիրադեղյան, «Տղամարդկանց գերին»