,Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին,, գրքից
Հովհաննես Թումանյան
Զարմանալի ժողովուրդ ենք մենք։ Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սև ամպեր կուտակվել Մասիսի ձյունափառ գագաթին―և նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սև ամպերը։ Հայոց հայրենասերն Արտազը, Տարոնն ավելի է սիրում, քան Արտազում և Տարոնում ապրող ժողովուրդը։ Հայոց հոգևորականը նախնյաց ավանդություններն է քարոզում, նրանց է պաշտոն տանում՝ ապրող ժողովրդի բարոյական կյանքն ու հառաջադիմության պահանջները մոռացած...
Ահա մի քրմական, կույր, կեղծ, անխելք հայրենասիրություն։ Մեր սգավորը, մեռելը թող արած, դագաղի համար է արտասվում։