Մենք հաճախ էինք վիճում ծնողների հետ: Նրանք, ինչպես ինձ թվում է, ընդհանրապես ինձ չէին հասկանում:
Ես ոչ մի կերպ չէի կարողանում ընդհանուր լեզու գտնել նրաց հետ՝ հատկապես Հայրիկի հետ:
Ես միշտ մտածում էի, որ իմ հայրիկը՝ զարմանալի մարդ է, և շարունակում էի այդպես կարծել: Բայց նայած իր վարքով, ինձ որպես հիմարի էր ընկալում: Այն ինչ անում էի, իրեն թվում էր անպետք, անօգտակար,վտանգավոր և անադեկվատ: Իսկ երբ ես փորձում էի ինչ-որ բան նրան բացատրել, ավելի ահավոր էր դառնում՝ մեր կարծիքները տրամագծորեն հակառակ են:
- .... և ես մերժում եմ հավատալ, որ իմ հայրը հիմարացել է:
- Բայց, ես չեմ մտածում, որ նա հիմարացել է:
- Հավատացնում եմ քեզ, Հաստլիկ, նա իրեն պահում է, ինչպես լրիվ հիմար: Կարծես թե նա փորձում է շարժվել բացարձակ հիմար, հնաոճ հայացքներով: Բայց, ախր իմ հայրիկը այդքան էլ ծեր չէ, որպեսզի չհասկանա երիտասարդներին: Դա շատ տարօրինակ է:
- Հեքիա՞թ:

 


- Հեքիաթ:
Կար- չկար մի բադ կար, նա չորս ձու էր ածել: Աղվեսը մտնում է իր բույնը և սպանում իրեն: Բայց ինչ-որ պատճառով չի հասնում ուտել ձվերը, մինչև փախչելը, և նրանք շարունակում են մնալ այնտեղ: Մի թխսամեր հավ էր անցնում կողքով և տեսնում է լքված բույնը: Բնազդը ստիպում է նրան նստել ձվերի վրա:
Շուտով բադիկները լույս աշխարհ են գալիս, և ,բնականաբար, մտածում են, որ հավը իրենց մայրն է, և ամենուր քայլում են նրա ետևից:
Հավը, հպարտ իր ձագերով, տանում է նրանց ֆերմա:
Ամեն առավոտ, երբ երգում է աքլորը, մայր-հավը սկսում է թավալվել գետնին, իսկ բադիկները փորձում են նրան ընդօրինակել: Երբ նրանց հաջողվում էր գետնից գտնել նույնիսկ մի խեղճ թրթուր, մայրիկը կերակրում էր իր բոլոր ճուտիկներին: Նա մասերի էր բաժանում անձրևորդին և դնում էր ամեն մեկի կտուցին:

 

 


Մի անգամ, մի սովորական օր հավը դուրս էր եկել ման գալու իր ձագուկների հետ ֆերմայի տարածքում: Նրա ճուտիկները կարգավորված գնում էին իր ետևից շարքով:
Բայց լճի մոտ բադիկները հանկարծ մի ակնթարթում թռնում են ջրի մեջ, կարծես թե այդպես էլ պետք էր, իսկ հավը անհանգիստ կչկչում է՝ աղաչելով նրանց անմիջապես դուրս գան այդտեղից:
Բադիկները ուրախ լողում էին և ջուր շաղ տալիս, իսկ նրանց մայրիկը հուսահատ ցատկում էր ափին և լաց լինում, որ նրանք կարող են խեղդվել:
Դժբախտ մոր կանչող բղավոցներից գալիս է աքլորը և միանգամից հասկանում, բանն ինչում է:
- Չի կարելի հույս դնել երիտասարդության վրա,- ասում է նա:- Նրան այնքան խենթ են:
Բադիկներից մեկը՝ լսելով աքլորի բառերը, լողալով մոտենում է ափին և ասում.
- Մի՛ մեղադրեք մեզ ձեր սեփական կոմպլեքսներով:
- Մի՛ մտածիր, Դեմիան, որ հավը սխալ էր:
Խիստ մի՛ դատիր աքլորին:

 

 


Մի՛ կարծիր, որ բադիկները իրենց պահում են մեծամտաբար և հանդուգն:
Այս բոլոր կերպարներն էլ ճիշտ են: Ուղղակի նրանք կյանքին նայում են տարբեր տեսանկյունից:
Միակ սխալը,
գրեթե միշտ,
դա մտածելն է, որ միայն,
քո մտահորիզոնից է
ամեն բան ճիշտ երևում:
Խուլը միշտ կարծում է,
որ նրանք, ովքեր պարում են՝
խելագար են:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Արև"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան