Մի անգամ, սոված առյուծի վանդակ կենդանի գառնուկ գցեցին: Փոքրիկն այնքան միամիտ էր, որ բոլորովին չերկչոտեց կենդանիների արքային տեսնելով: Նրան իր մոր տեղ ընդունելով, հիմարը մոտեցավ ահարկու և բրդոտ գազանին և սկսեց նայել նրան իր լայն բացված պարզ աչքերով, որոնք լի էին անսահման սիրով, հնազանդությամբ և հիացմունքով:

 

 


Առյուծը անզորացավ այդ դյուրահավատությունից և չփորձեց նույնիսկ ծվատել գառնուկին: Դժգոհ փնթփնթալով, նա այդպես էլ այդ անգամ սոված քուն մտավ:
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Տանձաձև"

 

Օրվա առակը՝ Առյուծն ու Գառնուկը - 07 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան