Համբերությունը կյանք է...
Երեկ կրկին գուշակում էին, ո՞վ կլինի վարչապետը, մարդկանց մի մասն էլ համբերատար սպասում էր ՀՀԿ ԳՄ նիստին՝ հույս ունենալով, որ այդ նիստի ժամանակ կասեն նոր վարչապետի անունը: Բայց շատերը միանգամից հիասթափվեցին ու անցան կրկին գուշակությունների դաշտ, երբ զհացին, որ այդ նիստի ժամանակ ոչինչ չեն իմանալու:
Ապագան գուշակող մարդիկ էլ կան աշխարհում, որոնք համայն հայությանը երեկ իրենց ապագայի մասին տեսլականը հայտնեցին, մարդիկ էլ միանգամից սկսեցին իրենց վերլութծությունները, կռիվները, բայց ապագան հերքվեց և մենք մինչ միստիկական 14.04.14-ը պետք է սպասենք վարչապետի անվանը: Ասում եմ կարան լավ բիզնես անեն, մարդկանց ապագան գուշակելով, բայց ոնց որ թե սաղի ապագան գուշակելուց ասում են, որ դու էլ ես վարչապետ դառնալու:
Երեկ լրացավ 22 տարի այն օրից երբ մարաղայում ջարդվում էր անմեղ հայը: 100 տարվա մեջ մի քանի անգամ թուրքը փորձել է բնաջնջել էթնիկ հային, չի կարողանում համակերպվել այն մտքի հետ , որ աշխարհում հայերը կան ու կլինեն: Հիմա էլ հարձակվել են Քեսաբի վրա, բայց քեսաբցին փրկվեց ու սրանից հետո ամեն մի հարձակմման ժամանակ արժանի պատասխան է ստանալու:
Արսեն Խոջոյանը երեկ Ադրբեջանից ետ վերադարձրվեց: Արսենը պնդում էր, որ միամտաբար է անցել սահմանը, հիշում եմ, որ նրա բարեկամը՝ Խոջոյան մեծն էլ էր, միամտաբար սահմանն անցել, իմ կարծիքով պետք է այդ հատվածները մի ձև ապահովվել , որ մարդիկ միամտաբար չկարողանան անցել սահմանը:

 

 


Էդգար Խաչատրյան