Ասպարեզում նրանք են....
Տիգրան Սարգսյանը՝ նախկին վարչապետը, երեկ ինչպես կասեր ռուսը «На свой страх и риск» իջավ ասպարեզ՝ Դ!եմ եմ քաղաքացիական նախաձեռնության անդամների մոտ: Չէր փոխվել, նուն Տիգրան Սարգսյանն էր իրա նույն առաջարկներով: Հետն էլ պաշտոնակատար նախարար էր բերել, փորձեցին ինչ-որ չափով հարց լուծել, բայց էլի ոնց որ ռուսը կասեր «хотели как лучше получилось как всегда»:
Րաֆֆիի աղոթքից անցել էր մեկ տարի ու նա այդ առթիվ հանրային ելույթ էր կազմակերպել: Թե ի՞նչ պետք է ասեր բոլորս արդեն գիտենք ու մեկ անգամ չի որ լսել ենք: Սակայն ստեղ կա մի փոքրիկ նյուանս, նա իր հայտարարությունը անում էր աթռների մոտից՝ ասելով, որ այստեղ ավելի հարմար է: Չլինի սա փոքրիկ նախազգուշացում է, որ ինքը պատրաստվում է հացադուլի, հաշվի առնենք այն հանգամանքը, որ ամսի էփ-ին սկսվում է ավագ շաբաթը:
Կոնչիտան շոր էր կարել ու իր շորով «support» էր անում Արամին: Էս կիսաաղջիկը զգո՞ւմ եք, ոնցա Արամի հաշվին իրա ռեյտինգը բարձրացնում: Մնումա Եվրատեսիլի իրա շոուի ժամանակ մի հատ էլ Արամի երգը երգի ու ամեն ինչ կընկնի իրա տեղը:
ԼՏՊ՝ նույն ինքը Լևոն Տեր-Պետրոսյան, երեկ հարցազրույց էր տվել: Թե քանի անգամ էին այդ հարցազրույցը դել ու փչել մինչև հրապարակելը չեմ կարող ասել, բայց մի հատ բացթողում ունեին, պետք է վիդեո հարցազրույց անեին, որ գոնե մոտավոր հասկանաինք Յութուբի դիտումներով, քանի հոգի կարող է մասնակցել հաջորդ միտինգին: Տեսնես ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կլսե՞ն Լևոն Տեր-Պետրոսյանին, թե՞ միայնակ կթողնեն:

 

 


Էդգար Խաչատրյան