Հենց կարդաս տողերս ինձ թվում է շատ բան կհասկանաս ՝ այն ամենն ինչ դեռ երբեք քեզ չեմ ասել...Իսկ դու միայն կարդա ու մտածիր :
՛՛Սիրում եմ քեզ՛՛ . . . ու թվում է թե մի ամբողջություն է իրենից ներկայացնում այդ խոսքերը : Ո՛չ , դա այդպես չէ : Երբմեն հարկավոր է գտնել այնպիսի եզակի մի բան, որ կնշանակի ամեն ինչ , այո՛ , ամեն ինչից առավել ինչ-որ մի բան...Գիտես շատ երկար եմ մտածել թե ինչպես բառերով նկարագրեմ սերս քո հանդեպ ՝ իզու՜ր...Մեկ է չեմ կարողացել գտնել այն բառերը որոնք միացնելով իրար կստեղծեմ մի ամբողջական նախադասություն և այն կարտահայտի իմ սերը : Երբեմն էլ մտքովս անցել է լռեմ ՝ ուղղակի կկարդաս աչքերցս ինչքան եմ սիրում : Պետք է նոր բառեր հորինեմ , որ արժանի լինեն քեզ ՝ եղածները քիչ են ... Մտածում եմ, մի օր կնայեմ աչքերիդ ու չեմ խոսի , խնդրում եմ այդպես հասկացիր ինչքան եմ սիրում ... ՈՒղղակի նայիր աչքերիս , ոչինչ մի խոսիր ՝ ասում են աչքերը հոգու հայելիներն են : Կարդա աչքերիցս , թե ինչքան մեծ է սերս . . .