Ուկրաինայում աղետ ա, ողբերգություն: Տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, ավերված ու վառված շենքեր: Քաղաքացիական պատերազմ ու երկրի մասնատման իրական վտանգ: Ու մարդիկ կան աշխարհում, որ էս կրակի վրա ոչ միայն ձեռներն են տաքացնում, ուրախությունից էլ ծափ են տալիս: Իրանք սարքել են էդ արյան բաղնիքը, մինիմում նպատակին հասել՝ ուրախանում են: Զզվելի ա, բայց և հասկանալի. խնդիրը դրել՝ լուծում են, հերն էլ անիծած զոհերի ու ավերի: Բայց որ մեր երկրում են որոշ պրիմիտիվներ ուրախանում ու նույն ավերմունքի կոչերն անում՝ ապշում ես:

 

Ա՛յ թերամիտներ, ի՞նչ կա ուրախանալու, հո չարք չե՞ք, որ արյունով ուրախանում եք: Ի՞նչ հաղթանակի մասին եք բարբաջում, էդ ո՞վ ա հաղթել Ուկրաինայում: Օլիգարխ Տիմոշենկո՞ն՝ օլիգարխ Յանուկովիչին, չէ՞, Ամերիկան ու Եվրոպան՝ Ռուսաստանին, չէ՞: Էնտեղ կռիվը հլա գնում ա ու գնալու ա, հլա «հաղթողներն» իրար են ուտելու, գերտերություններն իրար են ուտելու, բայց էսօր (ու վաղն էլ) մի պարտված հաստատ կա՝ Ուկրաինա՛ն, Ուկրաինայի պետությունը՝ մասնատված, Ուկրաինայի ժողովուրդը՝ եղբայրասպան պատերազմի մեջ:

 

Էդ որ մայդանի կոչեր եք անում, այ անհայրենիքներ, էդ ե՞ք ուզում. որ էս պուճուր Հայաստանից էդ պուճուրն էլ չմնա, որ Մարտի 1-ի տասը զոհը դառնա հարյուրներ, որ եղեռնից հարյուր տարի հետո էլ էս մի բուռ ժողովուրդը դռնեդուռ, աշխարհից աշխարհ ընկնի… Հասկանում եմ՝ թքած ունեք երկրի վրա էլ, ժողովրդի վրա էլ, ձեզ գին են տալիս, դուք էլ կրակը ուզում եք վառեք: Ալիևը իր ա նավթադոլարները ֆռացնում եվրոպաներով ու ամերիկաներով, գրանտի տեսքով բերում լցնում ա ձեր փորերը, դուք էլ, ա՛յ փորի մեռածներ, չե՞ք մտածում, որ ձեր սև գործը անելուց հետո (չե՜նք թողի, որ անեք) էլ ձեզ շան տեղ դնող չի ըլնելու, սոված սատկելու եք ալիևների ու մյուսների դռներին: Էս հանդուրժող երկիրն ու համբերատար ժողովուրդն ա, որ ձեզ պահում են՝ շան տղա եք, բայց մեր շան տղան եք:

 

Որ չըլնե՞ն երկիրն ու ժողովուրդը, ո՞վ ա ձեզ պահելու, էլ ինչի՞ համար են ձեզ նավթադոլար տալու, ա՛յ անուղեղներ: Դուք ձեզանից բացի ուրիշ բանի մասին մտածելու ընդունակ չեք, բայց ձեր մասին էլ չե՞ք մտածում… Ձեր ուզածի անունը ինչ ուզում եք դրեք՝ հեղափոխություն, դեմոկրատիա, իշխանափոխություն, ֆլան-ֆստան, մեկ ա, էդ պոռնկությունը մի անուն ունի՝ ազգային դավաճանություն ու ցեղասպանություն կոչ: Իսկ ցեղասպանություն արածներին գիտեք՝ հետո ինչ են անում: Բանը էդ հետոյին մի՛ հասցրեք, մի կատաղացրեք նորմալ մարդկանց, առանց էն էլ վրեքներիցդ փչող նավթի հոտից սաղ զզված են…

 

 

 

Աշոտ Վիրաբյան