Ժողովուրդ, Լֆիկի հերթական բոցը լրիչվ ոնց որ անեկդոտ լինի: Տեսավ, որ երևանում մեծ-մեծ մոլեր են բացվում ու գործերները լավ ա գնում ու մեր քաջարի ազատամարտիկ Լֆիկը որոշեց հետ չմնալ, բայց քանի որ Լֆիկը՝ Լֆիկն է, նա գործեց լֆիկավարի ու ոչ թե նոր մոլ է կառուցելու, այլ ֆալշելու է:ՃՃՃ

 

Ուրեմն հավաստի տեղեկություններով, Լֆիկը որոշել է «Փակ շուկա»-ն դարձնել «Պրոսպեկտ մոլ» ու արդեն իսկ Սփյուռում կա համապատասխան անունով կազմակերպություն, որով զանգելիս ընկնում ես փակ շուկա:

 

 

Հիշեցի 2000-ականների սկզբին տարածված մի անեկդոտ Լֆիկի մասին.

 

Լֆիկը գալիս ա իրա խանութներից մեկը, հարցնում ա, թե ո՞ր սպիրտն ա ամենալավը վաճառվում: Պատասխանում են, որ «Լուս Աստղը» (որը հենց լֆիկն էր արտադրում): Լֆիկն էլ մտածում-մտածում ա ու հրամայում ա, որ սկսեն «Լուս Աստղ»-ը ֆալշել:

 

 

Արմեն Հովսեփյան