1. Մի անգամ Միքելանջելոյի աշակերտները նրան գտան իր վերջին աշխատանքի կողքին լաց լինելուց:
-Ուսուցիչ, ինչու՞ ես լաց լինում, – հարցրեցին նրանք:
-Ես այս աշխատանքիս մեջ ոչ մի թերություն չեմ նկատում,- պատասխանեց նա:
-Բայց դա լավ է,- զարմացան աշակերտները:
-Դուք ոչինչ էլ չեք հասկանում: Եթե ես իմ աշխատանքի մեջ թերություն չեմ տեսնում, ուրեմն իմ տաղանդը հատում է, – ասաց Միքելանջելոն: Դրանից մի կարճ ժամանակ անց, նա թողեց քանդակագործությունը և սկսեց զբաղվել երգիծական երգեր գրելով:

2. Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը.
-Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց: Իսկ հիմա,-պատվիրեց իմաստունը,-փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները:
Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
-Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել…քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առարկաները:
Իմաստունը ժպտալով ասեց,-բաց աչքերդ ու տես, թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան….
Այս օրինակով,-շարունակեց իմաստունը,
-ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին…եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք, իսկ կյանքում միայն վատը, ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք …և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում..
-Հիշիր, եթե դու փնտրում ես միայն վատը՝կգտնես վատը, երբեք չնկատելով ոչ մի լավ բան…ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը, որն իրականում կա:

3. Պրոֆեսորը սկսում է իր դասը մեկ բաժակ ջուրը վերցնելով ձեռքը: Նա բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է իր ուսանողներին:
- Ի՞նչ եք մտածում ինչքան կկշռի այս բաժակը:
Լսարանում սկսվում է ակտիվ քննարկում:
-Մոտավոր 200գրամ, չէ երևի 300գրամ, իսկ միգուցե 500գրամ.- հնչում էին տարբեր կողմերից կարծիքներ:
-Իրականում ես չգիտեմ պատասխանը մինչև չկշռեմ այն չեմ կարող ասել, բայց հարցը իրականում դա չէ, ի՞նչ տեղի կունենա եթե այս բաժակը ես պահեմ իմ ձեռքը մի քանի րոպե:
- Ոչինչ:
-Իրոք ոչ մի վատ բան չի լինի,- պատասխանում է պրոֆեսորը: - Իսկ ի՞նչ կլինի եթե ես այս բաժակը պահեմ ձեռքս բացած մոտավոր մեկ ժամ:
-Ձեր ձեռքը կսկսի ցավել:
- Ի՞սկ եթե այսպես պահեմ մեկ օր:
-Ձեր ձեռքը կքարանա իսկ մկանները կսկսեն ցավալ նույնիսկ կարող է անդամալույծ լինել: Հնարավոր է, որ հիվանդանոց գնալու անհարժեշտություն լինի-, պատասխանեց ուսանողներից մեկը:
-Ըստ ձեզ բաժակի քաշը կփոխվի՞ եթե ես այն պահեմ մեկ ամբողջ օր:
-Ոչ, -նյարդայնացած պատասխանեց ուսանողը:
-Իսկ ի՞նչ պետք է անենք, որ այս ամենը ուղղենք:
- Պարզապես բաժակը դրեք սեղանին, - ուրախ պատասխանեց մի ուսանող:
-Այոոոոոո,- ոգևորված պատասխանեց պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ: Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի քո կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդրի մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Եթե սկսես մտածել մի ամբողջ օր, այն քեզ պարալիչի կհասցնի:
Կարող ես մտածել խնդրի մասին, բայց ըստ օրենքի այն ոչնչի չի հանգեցնում: Դրա չի քչանում: Լուծել խնդիրը լինում է միայն գործողությունների միջոցով: Լուծիր այն, կամ էլ դիր մի կողմ: Իմաստ չկա հոգում ծանր քարեր քարշ տալ, որոնք դարձնում են քեզ անդամալույծ:

4. Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր, և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց.
- Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, - ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց:
- Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ: Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր:
- Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը: Մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգեց:
Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմերը հանգած:
- Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք,-ասաց ու սկսեց լացել: Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը:
- Քանի դեռ ես կրակ ունեմ, կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եվ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները:

5. Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմին, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասաց.
- Կրակը լույս է տալիս:
Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով' նա ասաց.
- Կրակն այրում է:
Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ: Նա իմացավ այն, ինչ ցանկանում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ հայտնել դրա մասին մնացածին:
Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը. դրա համար էլ իմացողը լռում է, իսկ խոսողը չգիտի…