Տես, երկնային մարմին է երևում... «երկնային» ոտքերով... Մի խոսքով այս կետերը իրոք կօգնեն քեզ պարզել նրա «ինքնությունը»:
1. Նա ասում էր, որ աստղագիտությունը սիրում է մանկուց: Սակայն երբ դու որոշեցիր հիանալ երկնքով նրա աստղադիտակից' պարզվեց, որ այն ուղղված է դեպի հարևան շենքի լուսամուտները։
2. Ամեն անգամ, երբ ձեր կողքով որևէ հրապուրիչ աղջիկ է անցնում, նա բռնում է ձեռքդ ու ասում. «Հարաբերություններում ամենից կարևորը փոխադարձ վստահությունն է»։
3. Նա մինչև հիմա ափսոսում է, որ հայտնի անեկդոտի «ռենտգենյան ակնոցը», որով կարելի էր բոլորին տեսնել առանց հագուստի, իրականում գոյություն չունի։
4. Թեև բարի մոտ հերթ չի նկատվում, նա քո խմիչքը բերում է 20 րոպե ուշացումով, որովհետև «մոռացել» էր, թե որ սեղանի մոտ ես նստած։
5. Ինտերնետում նա հայտնի է «Lover boy» կեղծանունով։
6. Նա ասում է, որ կանացի լողափային վոլեյբոլի սիրահար է, սակայն երբ խնդրում ես բացատրել խաղի կանոնները, չի կարողանում դրանք հիշել։
7. Նա կարող է երկար ու սևեռուն նայել անծանոթ աղջկան, իսկ հետո հայտարարել, որ հավանաբար սովորել է նրա հետ նույն դպրոցում: Քեզ մոտ արդեն այնպիսի տպավորություն է, որ քաղաքի բոլոր շիկահեր աղջիկները նրա համադասարանցիներն են եղել։
8. Նա գրանցվել է ծանոթությունների կայքում և համոզում է քեզ, որ դա անհրաժեշտ է իր աշխատանքի համար. ի դեպ, նա ճարտարապետ է։
9. Եթե ձեր կողքին հայտնվում է «Պամելա Անդերսոն» ոճի՝ շքեղ բարեմասնություններով գեղեցկուհի, նրա աչքերը սկսում են ցավել, և միակ «փրկությունը» դառնում է արևային ակնոցը...
Կից նյութն՝ այստեղ: