Քաղաքական գործիչ Մանուկ Սուքիասյանը գրառում է կատարել.

«Անջատել են ձեր թաղամասի էներգամատակարարո՞ւմը. մի’ գանգատվեք. թաղամաս կա, որ հա’մ էներգամատակարարումն են անջատել, հա’մ ջրամատակարարումը։ Բայց դա էլ վերջը չէ. եթե ձեր թաղամասում երկուսն էլ անջատված են, նաեւ աղբն է վխտում փողոցում՝ շնորհավորում ենք՝ դուք շահել եք ԵՐՋԱՆԻԿ ԵՐԵՒԱՆՑԻ մրցանակ։
Շահումները ստանալու համար դիմեք Երեւանի քաղաքապետարան։»։